00:00:00

Իշխանությունը հակված չէ 22 պատգամավորի զրկել մանդատից, քննարկվում է 2-ի հարցը․ մանրամասներ

14:01, 12 հունվար 2023 Քաղաքականություն

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վաղը՝ հունվարի 13-ին նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որի ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քննարկելու են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը։

Նշենք, որ խորհուրդը կրում է իմպերատիվ բնույթ ու հրավիրվում է այն պարագայում, երբ արդեն իսկ հաշված են լինում բացակայությունների քանակը։

«Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում ունի 29 պատգամավոր, սակայն բացայակությունների թույլատրելի շեմը անցել են 22-ը, և հետևաբար եթե որոշում կայացվի դիմել ՍԴ, ապա միայն այդ 22-ի մասով է լինելու։

Մինչդեռ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով քաղաքական մեծամասնությունը հակված չէ ընդդիմադիր 22 պատգամավորի մասով դիմել Սահմանադրական դատարան։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ ամենայն հավանականությամբ «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորի մանդատից զրկելու հարցով ամեն դեպքում որոշում կկակյացվի և ԱԺ խորհուրդը կդիմի ՍԴ։ Որոշումը վերջնական չէ, այդ հանգամանաքով էլ չենք հրապարակում այդ պատգամավորների անունները։

Ինչ վերաբերում է մյուսներին, ապա իշխանությունն այս պահին նպատակահարմար չի համարում այդ գործընթացը սկսել, հատկապես, որ ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են խորհրդարան և նիստերին մասնակցում են։

Հավելենք, որ Իշխան Սաղաթելյանին, Արմեն Գևորգյանին, Արմեն Ռուստամյանին, Սեյրան Օհանյանին, Էլինար Վարդանյանին, Արծվիկ Մինասյանին, Արգիշտի Գևորգյանին, Գեղամ Մանուկյանին, Քրիստինե Վարդանյանին, Աղվան Վարդանյանին, Ագնեսա Խամոյանին, Անդրանիկ Թևանայանին, Աշոտ Սիմոնյանին, Արմեն Չարչյանին, Ասպրամ Կրպեյանին, Արմենուհի Կյուրեղյանին, Թադեւոս Ավետիսյանին, Արթուր Սարգսյանին, Արթուր Խաչատրյանին, Արեգնազ Մանուկյանին, Գեղամ Նազարյանին, Զեմֆիրա Միրզոևային պատգամավորական մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու որոշման նախագիծը ներառված է ԱԺ խորհրդի նիստի օրակարգում, որը կկայանա վաղը ժամը 16:00-ին։

Հիշեցնենք` 2022թ.–ի ապրիլից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանի նիստերը։ Տևական ժամանակ նրանք բողոքի ակցիաներ էին անում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։Հոկտեմբերի 25–ից նրանք կրկին մասնակցում են ԱԺ նիստերին։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր