Իշխանությունները մտադիր են «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի զրկել մանդատից։ Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է ԱԺ-ից։
Իշխան Սաղաթելյանին, Արմեն Գևորգյանին, Արմեն Ռուստամյանին, Սեյրան Օհանյանին, Էլինար Վարդանյանին, Արծվիկ Մինասյանին, Արգիշտի Գևորգյանին, Գեղամ Մանուկյանին, Քրիստինե Վարդանյանին, Աղվան Վարդանյանին, Ագնեսա Խամոյանին, Անդրանիկ Թևանայանին, Աշոտ Սիմոնյանին, Արմեն Չարչյանին, Ասպրամ Կրպեյանին, Արմենուհի Կյուրեղյանին, Թադեւոս Ավետիսյանին, Արթուր Սարգսյանին, Արթուր Խաչատրյանին, Արեգնազ Մանուկյանին, Գեղամ Նազարյանին, Զեմֆիրա Միրզոևային պատգամավորական մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու որոշման նախագիծը ներառված է ԱԺ խորհրդի նիստի օրակարգում։
ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է հունվարի 13-ին։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում ունի 29 պատգամավոր։ ԱԺ խորհրդի դիմումը վերաբերում է միայն 22–ին։