00:00:00

ՀՀ վարչապետը նոր նշանակում և ազատումներ է կատարել

16:06, 18 մայիս 2018 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նոր նշանակումների և ազատումների մասին որոշումներ է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Արշակյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Տիգրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Սերժիկ Սրապիոնյանին 2018 թվականի մայիսի 21-ից ազատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր