Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանըն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին՝ հրապարակելով լուսանկարներ Արարատ լեռան ֆոնին։
«Հայաստանը շերտ առ շերտ սիրելու Երկիր է, բայց ամեն մի շերտը առանձին ճանաչելով ու խնամելով կարող ես սիրել իսկապես, ամեն թիզն ու նրա խնդիրը գիտակցելով, ամեն առանձին մասի գեղեցկությունն ու խորությունը հասկանալով ու զգալով:
Հայաստանն ու Արցախը ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ և առանց նախապայմանի սիրո կարիքն ունեն՝ իրենց բոլոր շերտերով հանդերձ:
Մի լեռան գագաթի կորուստն ու մի աղբյուրի ջրի ցամաքելը կիսատում են Երկիրը, «ցի»- երը պառակռում են Մարդկանց, ու Հայաստանը վիրավոր է դառնում....
Մասնատված Սիրտը՝ Երկրի, ամբողջական դառնալու պայմանով միայն կապրի... Սիրտը բուժողը մենք ենք ախր, իրար ձեռք բռնած...
Հայաստանը՝ թռչող լեռների երկիր.... », - գրել է Նազենի Հովհաննիսյանը։