Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն երկուշաբթի առավոտյան հայտնել է, որ ավելի քան 20 անօդաչու թռչող սարքեր գիշերը հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, որոնցից մոտ 15-ը խոցվել են։«Մայրաքաղաքը դիմակայել է իրանական «Շահեդների» (ռուսական բանակը կիրառում է իրանական անօդաչուներ, դրանք վերանվանելով Գերան․ խմբ․) հարձակումների մի քանի ալիքների […] Ցավոք սրտի, հարվածներ են հասցվել կարևոր ենթակառուցվածքի օբյեկտին: Արտակարգ ծառայությունները վերացնում են հետևանքները: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկությունները ճշտվում են», ասվում է Կիեւի ռազմական վարչակազմի տելեգրամ ալիքում։