00:00:00

Մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը

15:10, 18 մայիս 2018 Մշակույթ

Հայաստանի Հանրապետությունում` 2018 թվականի մայիսի 16-20-ն անցկացվում է «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ծրագիրը: Միջոցառման ընթացքում Երևան և Գյումրի քաղաքներում կցուցադրվեն ժամանակակից Ռուսաստանի կյանքը ներկայացնող, ինչպես նաև պատմական թեմաներով ռուսական տարբեր ժանրերի գեղարվեստական և վավերագրական նոր կինոնկարներ: Ֆիլմերը կներկայացնեն հեղինակները, կինոդիտումներից հետո տեղի կունենան քննարկումներ հանդիսատեսի հետ: Գառնիի պատմաճարտարապետական համալիրի տաճարին հարակից բաց հարթակում կցուցադրվի «Բոլշոյ» ֆիլմը: Այն կներկայացնեն ֆիլմի ռեժիսոր Վալերի Տոդորովսկին և գլխավոր դերակատար Աննա Իսաևան /դերասան, բալետի պարող/: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանության, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, «Շարմ Հոլդինգ» ընկերության, «Անդիրիանովա-Կինո» ընկերության, «ՌոսԳոսՍտրախ» ընկերության, «Մոսկվա» կինոթատրոնի, «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի աջակցությամբ: Կինոցուցադրումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալհղումով: Մուտքն ազատ է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր