00:00:00

ԱՄՆ-ը մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա. Բայդեն

18:44, 12 դեկտեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա, փոխարենը կսահմանափակվի նյութական աջակցությամբ։

«Արդյո՞ք մենք զորք ենք ուղարկում Ուկրաինա: Ո՛չ, մենք նախկինի պես ռազմական տեխնիկա ենք ուղարկում: Միլիարդավոր դոլարներ», - ասել է  Բայդենը լրագրողներին։

Ավելի վաղ NBC-ն՝ վկայակոչելով երեք ամերիկացի պաշտոնյաների, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է մեծացնել իր զինվորականների թիվը Ուկրաինայում՝ ուժեղացնելու զենքի մատակարարման վերահսկողությունը և օգնելու «կարևոր» համակարգերի օգտագործմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր