00:00:00

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի եւ Սիրիայի վերաբերյալ մի շարք հարցեր

15:44, 11 դեկտեմբեր 2022 Աշխարհ

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, մասնավորապես էներգետիկ ոլորտում, հացահատիկի ուղու իրագործումը, ահաբեկչության դեմ պայքարը եւ տարածաշրջանային օրակարգի այլ հարցեր։

Anadolu լրատվականի փոխանցմամբ՝ Էրդողանն ասել է, որ մինչ այժմ «հացահատիկային միջանցքով» արտահանվել է ավելի քան 13 միլիոն տոննա գյուղմթերք։ Թուրքիայի ղեկավարը հայտարարել է նաեւ սննդամթերքի հետ մեկտեղ «հացահատիկային միջանցքով» այլ տեսակի ապրանքներ արտահանելու հնարավորության մասին։

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը շուտով կավարտվի։

Էրդողանը նաեւ նշել է, որ Սիրիայի հյուսիսում շարունակվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»/« Սիրիայի ժողովրդական ուժեր» «ահաբեկչական կազմակերպության» անջատողական գործունեությունը։ Նա ընդգծել է 2019 թվականին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Թուրքիայի սահմաններին կից ավելի քան 30 կիլոմետր տարածք «ահաբեկիչներից» «մաքրելու» կարեւորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր