Թուրքիայի փոխարտգործնախարար, դեսպան Սեդաթ Օնալը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոյի հետ։ Անկարան եւ Վաշինգտոնը քննարկել են հանրապետության նեղուցներում նավթային լցանավերի խցանման հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Թուրքիան հրաժարվել է զիջումներից եւ տվյալ իրավիճակում պահանջների մեղմումից։ Անկարայի համար կարեւոր են նավագնացության անվտանգության եւ Բոսֆորում տեղի բնակիչների կյանքի երաշխիքները, ընդգծել է աղբյուրը:
«Զրույցի ընթացքում դեսպան Օնալը ուշադրություն է հրավիրել թուրքական իշխանություններին նավթային լցանավերի համար ապահովագրական ընկերություններից հաստատող նամակների տրամադրման անհրաժեշտության վրա, որոնք նախատեսում են անցնել թուրքական նեղուցներով, այն բանից հետո, երբ պաշտպանության եւ վնասների հատուցման (P&I) ընկերությունները հայտարարել են, որ P&I ապահովագրությունն այն լցանավերի համար, որոնք ռուսական նավթն ավելի բարձր գնով են տեղափոխում, անվավեր կլինի»,-զրույցի բովանդակությունը ճշտել է աղբյուրը: