00:00:00

Թանգարանների միջազգային օր, Թանգարանների գիշեր. «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»

14:21, 18 մայիս 2018 Մշակույթ

Այս տարի Հայաստանում Թանգարանների գիշերն անցկացվում է արդեն 15-րդ անգամ, Արցախում՝ կնշվի 6-րդ անգամ: Միջոցառումն անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ամենամոտ շաբաթ  օրը` Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ: Թանգարանների միջազգայիրն օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից: Երկու օրերն էլ մեր հանրության սիրված տոներից են, որի վառ վկայությունը տարեցտարի ավելացող մասնակից թանգարանների և բազմահազար այցելուների թիվն է: Այս տարի միջոցառմանը միացել են Հայաստանի և Արցախի 116 թանագարաններ: 2018 թվականին ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»: Միաժամանակ, երկօրյա միջոցառումների ծրագրում անդրադարձ կլինի նաև Հայաստանի Հանրապետության 100-ամյակին: Կազմակերպվելիք միջոցա­ռումները ևս մեկ անգամ կնպաստեն հայրենի մշակույթի և հայոց պատմության հերոսական էջերի հանրահռչակմանը` ամրապնդելով մշակութային արժեքների պահպանության, տարածման, սերունդներին դրանց հաղորդակից դարձնելու  և հասարակության տարբեր տարիքային խմբերի ներգրավվա­ծությունը միջոցա­ռումների շուրջ ապահովելու մեր նպատակին: Միջոցառումների ձևաչափին համապատասխան` մայիսի 18-ին` 10:00-ից 18:00-ն, իսկ մայիսի 19-ին` 18:00-ից 00:00-ն Հայաստանի և Արցախի 116  թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար: Մայիսի 19-ին Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի մինչև 01:00-ն: Բոլոր միջոցառումները, ինչպես և նախորդ տարիներին, կլուսաբանվեն ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում (www.mincult.am) և ֆեյսբուքյան էջում (www.facebook.com/ARMMINCULT/):  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր