00:00:00

ԵԱՏՄ երկրներն առաջիկա երկու տարում պետք է ձևավորեն գազի միասնական շուկա, ապա անցնեն էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորմանը․ Պուտին

14:06, 09 դեկտեմբեր 2022 Աշխարհ

ԵԱՏՄ երկրներն առաջիկա երկու տարում պետք է ձևավորեն գազի միասնական շուկա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մոտ ապագայում, առաջիկա երկու տարիներին մենք պետք է կյանքի կոչենք մեր պայմանավորվածությունները, որոնք ավելի վաղ ենք ձեռք բերել․ այն է՝ ԵԱՏՄ-ում ստեղծենք գազի միասնական շուկա, առաջիկա երկու տարում ձևավորենք դրա աշխատանքի սկզբունքները և անցնենք արդեն էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման գործնականում իրականացմանը, դա չափազանց կարևոր է»,- ասել է ՌԴ նախագահը՝ Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր