00:00:00

Հարսնացուն հարսանիքի ժամանակ դանակահարել է ամուսնուն և հեռացել

18:31, 08 դեկտեմբեր 2022 Աշխարհ

ՌԴ Նովոռոսիյսկում տեղի 38-ամյա բնակչուհին հարսանիքի օրը դանակով հարձակվել է իր փեսայի վրա. այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն։

Խնջույքի ժամանակ վիճաբանություն է սկսվել տղամարդու և կնոջ միջև։ Ամուսինը դուրս է եկել պատշգամբ և մեջքով նստել դեպի մուտքը։ Նրան թիկունքից մոտեցել է հարսնացուն ու դանակով հարվածել կրծքին։

Դրանից հետո աղջիկը վերադարձել է հյուրերի մոտ և շարունակել տոնել իր հարսանիքը։

Տղամարդը հոսպիտալացվել է, կասկածյալին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր