00:00:00

ԵՄ-ն մտադիր է 2 մլրդ եվրոյով ավելացնել Ուկրաինայի համար սպառազինությունների հիմնադրամը

17:56, 08 դեկտեմբեր 2022 Աշխարհ

Եվրամիության անդամ պետությունները մտադիր են հաջորդ շաբաթ առնվազն 2 մլրդ եվրոյով ավելացնել իրենց հիմնադրամի չափը զենքի մատակարարումների ֆինանսավորման համար, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Խաղաղության եվրոպական հիմնադրամը, որի շեմը ներկայումս կազմում է մոտ 6 միլիարդ եվրո, կառավարություններին փոխհատուցում է Ուկրաինա ռազմական մատակարարումների ծախսերը, բայց նաեւ օգտագործվում է այլ երկրներին աջակցելու համար: Հիմնադրամի կեսից ավելին հատկացվել է Ուկրաինային ռազմական օգնության համար, եւ անդամ պետությունները հետագա աջակցության անհրաժեշտություն են տեսնում։

Առաջարկը պահանջում է բոլոր անդամ պետությունների միաձայն հավանությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր