00:00:00

Բայրամովն ու Դոնֆրիդը խոսել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկայիս իրավիճակի և հեռանկարի մասին

16:52, 08 դեկտեմբեր 2022 Աշխարհ

Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը:

 

Մտքեր են փոխանակվել Ադբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկայիս իրավիճակի և հեռանկարի, ինչպես նաև ադրբեջանա-ամերիկյան համագործակցության օրակարգի վերաբերյալ:

Բայրամովը խոսել է հաշտության պայմանագրի շուրջ բանակցությունների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանազատման խնդիրների մասին:

Քերըն Դոնֆրիդն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները սատարում է տարածաշրջանում կայունություն ապահովելու ջանքերը, կարևորել է խաղաղության գործընթացի շարունակումը՝ «երկու երկրների լիդերների և արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված համաձայնությունների շրջանակում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր