Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է РЕН.ТВ-ն։
90-ամյա Բեդրոս Կիրկորովի մոտ բժիշկները պնևմոթորաքս են հայտնաբերել, որի ժամանակ թոքերի պլևրալ խոռոչում օդի կուտակում է նկատվում:
Հիվանդի վիճակի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն։
Նշենք, որ նա Ֆիլիպ Կիրկորովի հայրն է։