00:00:00

Արմավիրի դաշտերից գողություններ կատարած անձին գտել են. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

19:43, 06 դեկտեմբեր 2022 Պատահարներ

Քննչականկոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է չորս տասնյակից ավել գողության, գողության փորձի դեպք:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչը, խմբի կազմում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, 2021-2022թթ. ընթացքում, գնացել են մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքների, ինչպես նաև նույն մարզի մի շարք գյուղերի հարակից դաշտերում գտնվող՝ տարբեր ՋՕ ընկերությունների պատկանող խորքային հորերի ենթակայաններ, դաշտերում տեղակայված հակակարկտային կայաններ և կատարել մալուխների, էլեկտրական մարտկոցների, տրասֆոմատորների յուղի հափշտակություն՝ ընկերություններին և անհատ անձանց պատճառելով տարբեր չափերով գույքային վնաս:

Նշված քրեական վարույթի շրջանակներում 5անձի նկատմամբ, որպես համակատարողներ, հարուցվել է քրեական հետապնդում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր