00:00:00

Արտակարգ դեպք՝ Երևանում․ դուռը փակվել է 2-ամյա երեխայի վրա, փրկարարը ճոպանով 9-րդ հարկից իջել է ու մտել բնակարան

13:44, 06 դեկտեմբեր 2022 Պատահարներ

Երեւանում դեկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 23։30-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմինի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանի դուռը փակվել է, 2 տարեկան երեխան մնացել է տանը մենակ, և հարազատները չեն կարողանում դուռը բացել, քանի որ բանալիները մնացել են տանը։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, արդեն տեղում փրկարարները անցել են գործի. ավագ հրշեջ-փրկարար Ժիրայր Գալստյանը հատուկ ճոպանով 9-րդ հարկից իջել է 8-րդ հարկ, խոհանոցի դժվարանցանելի պատուհանից մտել ներս, որից հետո կարողացել է բացել տան դուռը։

 

 

Բարեբախտաբար՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր