00:00:00

Ֆրանսիան և արևմտյան մյուս երկրները չեն ձգտում ոչնչացնել Ռուսաստանը․ Մակրոն

09:31, 05 դեկտեմբեր 2022 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան և արևմտյան մյուս երկրները չեն ձգտում ոչնչացնել Ռուսաստանը։ Այս մասին նա ասել է ամերիկյան CBS հեռուստաալիքի հետ զրույցում։

«Մենք Ֆրանսիայում երբեք նման ձգտում չենք ունեցել։ Ավելին՝ մշակութային ու պատմական տեսակետից մենք սերտ հարաբերություններ ունենք։ Եվ մենք միշտ հարգել ենք Ռուսաստանի ժողովրդին», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

Ավելի վաղ CBS-ի հետ զրույցում Մակրոնն ասել էր, որ անմիջական կապ է պահպանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ կարծում է, որ փոխգործակցությունը վերսկսելու լավագույն միջոցը դա է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր