00:00:00

Նոր Օռլեանի օդանավակայանում երիտասարդ կինն ինքնաթիռում ծեծկռտուք է կազմակերպել եւ վիրավորել վեց ոստիկանի

05:08, 05 դեկտեմբեր 2022 Աշխարհ

Նոր Օռլեանի օդանավակայանում երիտասարդ կինն ինքնաթիռում ծեծկռտուք է կազմակերպել եւ վիրավորել վեց ոստիկանի։ Կինը հրաժարվել է իջնել ինքնաթիռից, հաղորդում է The Times-Picayune/The New Orleans Advocate-ը։

Իշխանությունները հայտարարել են, որ 25-ամյա կինը Նոր Օռլեանի Լուի Արմսթրոնգի միջազգային օդանավակայանում կծել, ոտքերով հարվածել եւ թքել է Ջեֆերսոն շրջանի ոստիկանապետի օգնականների վրա։ 

Իրավապահներն արձագանքել են Spirit ավիաընկերության աշխատակիցների խնդրանքին՝ հեռացնել կնոջը, որն իրեն ոչ ադեկվատ է պահել՝ հարցնելով կողքին կանգնած ուղեւորներին, որոնց նա լատինամերիկացիների հետ է շփոթել, թե արդյոք նրանք կոկաին չեն տեղափոխում: Պարամեդիկները տեղում օգնություն են ցուցաբերել տուժած ոստիկաններին:

Ոստիկանությունը կնոջը վեց մեղադրանք է առաջադրել ոստիկանության սպային ծեծի ենթարկելու համար, երեք մեղադրանք՝ հասարակական կարգը խախտելու համար, մեկ մեղադրանք՝ ուժի կիրառմամբ ոստիկանությանը դիմադրելու եւ մեկ այլ մեղադրանք՝ արգելքից հետո դիմադրելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր