00:00:00

ՌԴ-ի եւ Բելառուսի ՊՆ ղեկավարները տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման մասին արձանագրություն են ստորագրել

22:43, 03 դեկտեմբեր 2022 Աշխարհ

Ռուսաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Վիկտոր Խրենինը շաբաթ օրը ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման մասին միջպետական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն են ստորագրել, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Մինսկում երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Շոյգուն աշխատանքային այցով Բելառուսում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր