Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի գրպանում հայտնաբերվել է 2 թուղթ, որոնցից մեկի վրա գրված է՝ «ոչ ոքի չմեղադրել, ես մեղք եմ, մեջս օձ կա, սատանա», իսկ մեկ այլ թղթի վրա գրված է՝ «մահվանս մեջ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել, սատանա ա մտել մեջս, օձը»։
Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 32-ամյա Ա․ Ս․-ն է։