00:00:00

Հայտնի է՝ որ ընկերությանն է պատկանում ՀՀ–ում կործանված ինքնաթիռը

11:45, 02 դեկտեմբեր 2022 Պատահարներ

Պարզվել է՝ երեկ Կոտայքի մարզում ավիաաղետի ենթարկված B-55 տիպի ինքնաթիռը Սլովակիայի հանրապետությունում գրանցված ընկերություններից մեկինն է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Կոտայքի մարզում B-55 տիպի ինքնաթիռի ավիավթարի հետևանքով մահացածների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ զոհվածները օդաչուներ են՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 43-ամյա Ալեքսեյ Պրոցենկոն և 39-ամյա Վիտալի Ռոգատկինը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մոխրակույտի վերածված ինքնաթիռը պատկանում է Սլովակիայի հանրապետությունում գործող ավիաընկերություններից մեկին։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր