00:00:00

Ջրաբեր գյուղի տարածքում կործանված մասնավոր օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

12:08, 01 դեկտեմբեր 2022 Պատահարներ

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ մանրամասներ հայտնելով Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում կործանված ինքնաթիռի մասին:

«Սույն թվականի դեկտեմբերի 1-ին տեղական ժամանակով 13:11-ին Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:

Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում՝ կործանված:

Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր