00:00:00

Վլադիմիր Գասպարյանի առողջական խնդիրների «առեղծվածը»

14:46, 01 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Մամուլը տևական ժամանակ է ինչ գրում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն առողջական խնդիրներ ունի և բուժվում է:

Գասպարյանը, որը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու համար, իր գործով դատական նիստերին չի ներկայանում՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: 

 

Սակայն վերջինս դուստրը, իր անձնական էջի գրառմամբ, տեղեկացրել է, որ իր հայրը որևէ առողջական խնդիր չունի և իրեն հիանալի է զգում և գրառմանը կցել է Գասպարյանի լուսանկարը. «Իմ հոր առողջականը շատ լավ վիճակում է, փառք Աստծո, մի 2 տարի առաջ ինսուլտ ունեցավ, որից մի քանի ամիս հետո հիանալի բժիշկների շնորհիվ, ամեն ինչ կարգավորվեց և հիմա ոչ մի հետևանք չկա»,- գրել է նա:

Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ գուցե Գասպարյանի փաստաբանները, կամ դատարանները տեղյակ չե՞ն, որ, ինչպես նրա դուստրն է պնդում, Գասպարյանը առողջական խնդիրներ չունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր