Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արման Արզումանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետաևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակներին նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջները մարել են BMW-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով տեսուչ Ն․ Մանուչարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։