Երևանում վրաերթ է տեղի ունեցել, հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Այսօր` ժամը 19։50-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արման Վ-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգա մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցըչթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին»,–գրում է կայքը։
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Վրաերթի փաստով քննիչի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։