00:00:00

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանի ընդգրկումը ահաբեկչության հովանավորների ցուցակում կարող է խանգարել հացահատիկի գործարքին

22:26, 29 նոյեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն Ռուսաստանը ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների իրենց ցուցակում՝ համարելով, որ դա մի շարք բացասական հետևանքների կհանգեցնի։ Մասնավորապես, ինչպես երեքշաբթի ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը, նման քայլը կարող է խանգարել հացահատիկի գործարքին։

«Ի տարբերություն Եվրոպայի շատ երկրների, մենք ունենք շատ կոնկրետ ներպետական օրենքներ ահաբեկչությունը հովանավորող պետությունների վերաբերյալ: Մենք կարծում ենք, որ այս օրենսդրության կիրառումը կսահմանափակի Ուկրաինայի օկուպացված հատվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու մեր հնարավորությունը, ինչպես նաև դյուրացնելու այլ գործողություններ, որոնք, մեր կարծիքով, բավարարում են ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերը, օրինակ՝ հացահատիկի գործարքը»,- ասել է նա ճեպազրույցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր