00:00:00

Կարմիր Խաչի տվյալներով աշխարհում ավելի քան 100 զինված հակամարտություն կա

21:39, 29 նոյեմբեր 2022 Աշխարհ

Աշխարհում ներկայում ավելի քան 100 զինված հակամարտություն կա, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պահանջում է 2,94 միլիարդ դոլար՝ 2023 թվականին բնակչությանը օգնելու համար:

Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։
 
«Այսօր աշխարհում կա ավելի քան 100 զինված հակամարտություն: Այդ հակամարտությունների հետևանքով առաջացած քաղաքացիական տառապանքները, զուգորդված կլիմայի վատթարացման, սննդի ու էներգիայի գների աճի հետ, 2023 թվականը կդարձնեն մարդասիրական հսկայական կարիքների տարի: Համաշխարհային հանրությունը պետք է ապահովի, որպեսզի ոչ մի հակամարտություն չմոռացվի, հակառակ դեպքում շատ ճգնաժամեր մոռացության կմատնվեն՝ հանգեցնելով մարդկային կյանքի մեծ կորուստների», – ասել է ԿԽՄԿ նախագահ Միրյանա Շպոլյարիչը:
 
ԿԽՄԿ-ն պահանջում է 2,8 միլիարդ շվեյցարական ֆրանկ (2,94 միլիարդ դոլար)՝ 2023 թվականի աշխատանքը ֆինանսավորելու համար:
 
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջազգային զինված հակամարտությունը վնաս է հասցրել պարենի և էներգակիրների համաշխարհային գներին: Ոչ մի տեղ սննդամթերքի և էներգակիրների գների աճի հետևանքները այնքան չեն զգացվում, որքան զինված հակամարտություններից և բռնություններից տուժած համայնքներում: Օրինակ՝ 2022 թվականին ԿԽՄԿ-ի շուկայական գների մոնիտորինգը ցույց է տվել, որ հիմնական պարենային ապրանքների գներն աճել են 45%-ով Եթովպիայում և Եմենում ու ավելի քան 30%-ով՝ Մալիում, Աֆղանստանում և Սոմալիում»,- ավելացրել է կոմիտեն։
 
Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացմանը Եվրոպայում և ԱՄՆ-ում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Արևմուտքի գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը լուծելու է այն բոլոր խնդիրները, որոնք իր համար ստեղծում է Արևմուտքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր