00:00:00

Երևանում գործող «Անի» սրճարանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի, պարեկները սահմանազատել են տարածքը

18:50, 29 նոյեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Պետրոսյանից, ով հայտնել է, որ ծառայության ընթացքում Տիտոգրադյան փողոցի 14 հասցեի մոտ՝ «Անի» սրճարանի տարածքում, դի կա։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Մինչ քննչական խմբի ժամանումը, պարեկները սահմանազատել են տարածքը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ՝ 64-ամյա Գագիկ Հ-ն էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր