00:00:00

Աշխարհը գուշակում է, թե ինչ է նշանակում Կիմ Չեն Ընի դստեր՝ հանրության առջեւ հայտնվելու «անակնկալը»․ Politico

18:06, 29 նոյեմբեր 2022 Աշխարհ

Աշխարհը գուշակում է, թե ինչ է նշանակում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դստեր՝ Կիմ Չժու Էի՝ հանրության առջեւ հայտնվելու «անակնկալը», գրում է Politico-ն։

Հարավկորեացի լրագրողները գրում են, որ աղջիկը ինը տարեկան է։

Պարբերականը նշում է, որ Վաշինգտոնի եւ Սեուլի պաշտոնյաները դեռ հստակ պատասխան չունեն, թե ինչու նա հայտնվեց հանրության առջեւ։

Հարավայի Կորեայի նախագահի՝ միավորման, միջազգային հարաբերությունների եւ ազգային անվտանգության գծով նախկին խորհրդականը կարծում է, որ Կիմ Չեն Ընն այդպիսով փորձել է միաժամանակ ցույց տալ երկրի հզորությունն ու իր կապվածությունն ընտանիքի հետ։

Ընդ որում, դա նրան թույլ է տալիս տարբերվել իր հորից՝ Կիմ Չեն Իրից, որն ավելի գաղտնապահ էր։

Խորհրդականը նշում է, որ վաղ է ենթադրություններ անել, որ Կիմ Չեն Ընն իր դստերը պատրաստում է ապագա առաջնորդի դերի համար։

ԱՄՆ ռազմավարական եւ միջազգային հետեազոտությունների կենտրոնի Կորեայի ուսումնասիրության հարցով բաժնի ղեկավար Վիկտոր Չժան վստահ է, որ դստեր հայտնվելը Կիմ Չեն Ընի երկարաժամկետ փիառ-արշավի մի մասն է։ Փորձագետը հիշեցնում է, որ ԿԺԴՀ առաջնորդն առաջին անգամ ներկայացրել է իր կնոջը՝ Լի Սոլ Չժուին, իշխանության գալուց հետո մեկ տարի անց։ Ապա ներկայացրել է քրոջը՝ Կիմ Յո Չժոնին։

«Դա ցույց է տալիս, որ Կիմերի ընտանիքը ապագայում կշարունակի ղեկավարել»,-ասել է Չժան։

Սակայն որոշ փորձագետներ պնդում են, որ երեխայի հետ Կիմ Չեն Ընի՝ հանրության առջեւ հայտնվելը պարզապես փորձ է՝ շեղել ուշադրությունը միջուկային ծրագրից եւ նոր զենքի փորձարկումից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր