00:00:00

ԱՄՆ ներկայությունը չի նպաստում տարածաշրջանի երկրներում կայունության հաստատմանը․ Ռաիսի

17:08, 29 նոյեմբեր 2022 Աշխարհ

Մերձավոր Արեւելքից ԱՄՆ-ի հեռանալը կարող է զգալիորեն նպաստել տարածաշրջանում անվտանգության հաստատմանը։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Իրաքի վարչապետ Մուհամմադ աս-Սուդանի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է IRNA-ն։

Նոյեմբերի 29-ին Իրաքի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թեհրան։

«Անվտանգությունը, կայունությունը եւ խաղաղությունը պետք է հաստատվեն հենց տարածաշրջանի ղեկավարության եւ իրավակարգի ուժերի կողմից», - նշել է Ռաիսին։

Նրա խոսքով՝ Աֆղանստանում, Իրաքում ԱՄՆ-ի ներկայությունը չի նպաստել այդ երկրներում անվտանգության հաստատմանը։ Ավելին՝ նրանց ներկայությունը, Իրանի նախագահի կարծիքով, չի նպաստում նաեւ տարածաշրջանի մյուս երկրներում կայունության հաստատմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր