00:00:00

Իշխան Սաղաթելյանը փոշմանել է

11:38, 29 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ով գործընկերների՝ խորհրդարան վերադառնալու որոշումից հետո ԱԺ նիստերը շարունակում է բոյկոտել և հակված էր պատգամավորական մանդատը վայր դնելուն, Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով փոշմանել է։ Մենք տեղեկացանք, որ այս օրերին արտերկրում  գտնվող Իշխան Սաղաթելյանին մանդատը վայր դնելու որոշումից հետ են պահել ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները։  Միաժամանակ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Իշխան Սաղաթելյանը դեռ խորհրդարան չի վերադառնա, կսպասի տոներն անցնեն՝ հետո կհասկանա անելիքները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին էր հայտարարել  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Դաշինքում չէին բացառել, որ մանդատներից էլի հրաժարվողներ կլինեն։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր