00:00:00

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Ռիքեր

11:04, 29 նոյեմբեր 2022 Աշխարհ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի հարցերով բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ռիքերը Բայրամովի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՆ հաստատուն աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին, քանի որ կողմերն աշխատում են ամուր խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ:

Ռիքերը մեջբերել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը, որ ուղիղ երկխոսությունը խաղաղության ճիշտ ճանապարհն է։

Դեսպանը հորդորել է երկու կողմերին պլանավորել ապագա բանակցությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության պայմաններ ստեղծելու համար՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է խաղաղ գործընթացին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր