Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները երկուշաբթի արտահերթ հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, հետեւում է նիստի օրակարգից:
Փաստաթղթի համաձայն՝ քննարկվում է «խորհրդի որոշումն ու վճիռը, որոնք վերաբերում են Ռուսաստանի գործողությունների հետ կապված սահմանափակող միջոցներին, որոնք ապակայունացնում են Ուկրաինայի իրադրությունը»։
Քննարկման արդյունքում նոր սահմանափակող միջոցները կարող են համաձայնեցվել նախարարական մակարդակով՝ գրավոր ընթացակարգով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հաղորդվում է, որ նիստը նշանակված է երկուշաբթի տեղական ժամանակով 18: 45-ին (Երեւանի ժամանակով 21: 45-ին): ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների պլանային հանդիպումները, որպես կանոն, տեղի են ունենում չորեքշաբթի և ուրբաթ օրերին։