00:00:00

Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական էսկալացիաները բավականին ծանր խնդիրներ են առաջացրել. Շվեյցարիայի դեսպանը՝ ՀՀ-ին տրամադրվող աջակցության մասին

16:27, 28 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Շվեյցարիայի կառավարությունը 960 հազար շվեյցարական ֆրանկ կհատկացնի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցելու համար:

 

Նոյեմբերի 28-ին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության պայմանագրով Շվեյցարիան անհապաղ մարդասիրական և երկարաժամկետ տնտեսական աջակցություն կցուցաբերի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին։ 12 ամիս տևողություն ունեցող REBCA մարդասիրական ծրագիրը կվերականգնի Հայաստանում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց ապրուստի միջոցները և տնտեսական ռեսուրսներ կտրամադրի ճգնաժամային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը բարելավելու համար: Ծրագրի թիրախում են Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) խոշորացված համայնքների՝ հակամարտությունից տուժած 15 սահմանամերձ բնակավայրեր, որոնց ավելի քան 1000 տնային տնտեսությունների կարիքներին ուղղակի արձագանքում կլինի։

 

ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացի խոսքով` Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական էսկալացիաները բավականին ծանր խնդիրներ են առաջացրել Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի համար:

 

« Դրանց հետևանքով 90 հազար մարդ բավականին ծանր վիճակում է հայտնվել պարենային անվտանգության և տնտեսական կենսակերպի առումով: Մի ամբողջ ավանդույթ է ձևավորված Շվեյցարիայի կառավարության կողմից Հայաստանին աջակցության առումով»,-հավելեց դեսպանը:

 

Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը նշեց, որ ծրագիրը նպատակ ունի տնտեսական աջակցություն տրամադրել երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար:

 

«Ավելի քան 50 բնակավայր նախապես ընտրվել է, դրանցից 15-ին ուղիղ աջակցություն կտրամադրվի: Խոսքը 90 հազար մարդկանց մասին է: Հակամարտության հետևանքով տուժած 15 համայնքներում ավելի քան 1000 տնտեսություն կա` 4000 մարդ, որոնք ուղիղ աջակցություն կստանան»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր