Նոյեմբերի 27-ին, ժամը 23։21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սարդարապատ - Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Ռ․ Ե․, ծնված 1991 թ․) և «Mitsubishi Pajero iO» (վարորդ՝ Ս․ Զ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Ա․-ն (ծնված 1991 թ.) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդներն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով. Արմավիրի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին Ռ. Ե․-ն մահացել է։ Ս. Զ․-ին բժիշկները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և տեղափոխել Երևան (ԲԿ-ն պարզել չի հաջողվել):
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan March» ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Կ. Ա․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: