00:00:00

Պուտինը պահանջել է բարելավել բանակին մատակարարվող զենքի քանակն ու որակը

23:29, 24 նոյեմբեր 2022 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զինված ուժերի կարիքները հոգալու համար կառավարությանն առընթեր համակարգող խորհրդի անդամների հետ հանդիպմանը պահանջել է բարելավել բանակին ռազմական տեխնիկա մատակարարելու գործընթացը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Նրա խոսքով` անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել զենքի քանակը, այլև որակը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս առումով չափազանց կարևոր է սարքավորումներ արտադրողների և այն օգտագործողների միջև անմիջական փոխգործակցությունը։

ՌԴ նախագահը նշել է, որ ակնկալում է հանդիպման ընթացքում լսել, թե ինչպես է աշխատում այդ մեխանիզմը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր