00:00:00

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի տարածք ներխուժման դեպքում դեմ չի լինի ՀԱՊԿ-ի օգնությանը

22:17, 24 նոյեմբեր 2022 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի տարածք ներխուժման դեպքում դեմ չի լինի ՀԱՊԿ-ի օգնությանը, սակայն հույս ունի, որ հանրապետությունը կկարողանա ինքնուրույն հետ մղել ագրեսորին։

«Իհարկե, մենք դեմ չենք լինի, եթե, Աստված մի արասցե, դա տեղի ունենա, մենք օգնությունից չենք հրաժարվի, բայց, գիտեք, կարծում եմ, որ նույնիսկ այս դեպքում մենք ստիպված չենք լինի օգտվել ՀԱՊԿ-ից։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչպես կարող ենք պատասխանել»,- ասել է Բելառուսի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

«Ում որ պետք է, ասել եմ՝ մենք այստեղ չենք քննարկելու «կեղտոտ» կամ «մաքուր» միջուկային ռումբի խնդիրը, այնպես ենք պատասխանելու, որ ոչ միայն Եվրոպան կդողա: Եվ դա միայն մենք չենք, դրանք են մեր պայմանավորվածություններն են Ռուսաստանի հետ՝ մեր զինված ուժերի միացյալ խմբի հետ»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր