00:00:00

«Լունապարկ»–ի ատրակցիոններից մեկի նստարանը պոկվել ու ընկել է քաղաքացու վրա, նա հոսպիտալացվել է. Shamshyan.com

20:54, 24 նոյեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին՝ Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկ»-ի տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում դեռեւս անհայտ հանգամանքներում պտտվող նստարաններից մեկը պոկվել եւ մոտ 6 մետր շպրտվել է։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Ատրակցիոնի նստարանի շպրտվելու հետեւանքով այնտեղ գտնվող քաղաքացին մարմնական վնասվածքներ է ստացել, եւ շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորին առաջինը օգնության են հասել ատրակցիոնի աշխատակիցները։

Այս պահին տարածքը սահմանազատել են։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ քաղաքացի՝ 29-ամյա Աբաբի Յակովն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «կատատրավմա, գանգուղեղային վնասվածք, շոկային վիճակ» ախտորոշմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր