00:00:00

Հռոմի Պապը հույս է հայտնել, որ Քաթարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կօգնի ամրապնդել ժողովուրդների եղբայրությունը

21:38, 23 նոյեմբեր 2022 Աշխարհ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Երկրորդը ողջունել է Քաթարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ու հույս է հայտնել, որ առաջնությունը կնպաստի ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների և աշխարհում խաղաղության ամրապնդմանը։

«Ցանկանում եմ ողջունել մարզիկներին, ինչպես նաև երկրպագուներին ու հանդիսատեսներին, ովքեր Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությանն են հետևում աշխարհի տարբեր մայրցամաքներից։ Թող այս կարևոր իրադարձությունն օգնի ամրապնդել ժողովուրդների միջև եղբայրությունն ու խաղաղությունը։ Աղոթենք ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալու և խաղաղության համար»,- ասել է Հռոմի Պապը։

Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարում մեկնարկել է նոյեմբերի 20-ին և ավարտվելու է դեկտեմբերի 18-ին։ Քաթարն առաջին արաբական երկիրն է, որն աշխարհի առաջնությունն իր հարկի տակ ընդունելու իրավունք է ստացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր