00:00:00

Ռուսաստանում քննարկում են օտարերկրյա ֆինանսավորմամբ 30 ՀԿ-ների և քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունն արգելելու հարցը

18:25, 23 նոյեմբեր 2022 Աշխարհ

Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերը հետաքննող ՌԴ պետդումայի հանձնաժողովն առաջարկել է Ռուսաստանում անցանկալի ճանաչել 30 օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների և հասարակական միավորումների գործունեությունը, որոշ դեպքերում այդ կազմակերպությունների գործունեությունը ծայրահեղական է որակվել։ Այդ մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարյովը։

Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերը հետաքննող ՌԴ պետդումայի հանձնաժողովն ավարտել է 16 ոչ բարեկամ երկրների 30 օտարերկրյա ոչ կառավարական և հասարակական կազմակերպությունների, քաղաքացական նախաձեռնությունների գործունեության ուսումնասիրությունը Ռուսաստանում։ Առաջարկվում է դրանց գործունեությունը ճանաչել անցանկալի, իսկ որոշ կազմակերպություններինը՝ ծայրահեղական»,- ասել է Պիսկարյովը։


Նա տեղեկացրել է, որ խոսքը վերաբերում է Ավստրալիայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Դանիայի, Իսպանիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Չեռնոգորիայի, Չեխիայի, Շվեդիայի հիմնած կազմակերպություններին։ 

«Այդ կառույցները մասնագիտացվել են Ռուսաստանում անկարգություններ հրահրելու, անջատողականություն սերմանելու, ընտրություններին միջամտելու, թմրանյութերի քարոզչություն տանելու, անչափահասներին ապակառուցողական գործունեության մեջ ներքաշելու, Ռուսաստանին վարկաբեկող տարբեր տեխնոլոգիաներ կիրառելու գործում, իսկ այս տարվա փետրվարից սկսած, հատուկ ռազմական գործողության անցկացման համատեքստում, ակտիվորեն ներգրավվել են հակառուսական գործունեության մեջ»,- ասել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ օտարեկրյա կազմակերպությունները Ուկրաինային ֆինանսավորելու, զինելու, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են տարածել, հումանիտար ծրագրերի անվան տակ ուկրաինական բանակի համար անհրաժեշտ միջոցներ են ձեռք բերել։

 

«Այս ցանցի նպատակն է արտասահմանում ծայրահեղական ընդդիմության համակարգումն ու Ռուսաստանում հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացումը»,- ընդգծել է Պիսկարյովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր