00:00:00

Երկրաշարժ Թուրքիայում․ վիրավորների թիվը հասել է 68-ի

15:10, 23 նոյեմբեր 2022 Աշխարհ

Թուրքիայի հյուսիսարևմտյան Դյուզջե նահանգում նոյեմբերի 23-ի առավոտյան՝ տեղական ժամանակով 04:08-ին տեղի ունեցած 5.9 բալ հզորությամբ երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 68-ի: Այս մասին նշում է Ermenihaber-ը՝ փոխանցելով այդ երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջանի խոսքերը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհեր չկան:

Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շենք-շինություններ են վնասվել։ Ստորգետնյա առաջին ցնցմանը հաջորդել են 123 հետցնցումներ, որոնցից ամենաուժգինը եղել է 4.3 բալ ուժգնությամբ: Հաղորդվում է, որ հետցնցումների հետևանքով վնասված տների բնակիչներին արգելվել է մտնել իրենց բնակարաններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր