ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին շուտով ամենամյա առողջության գնահատական կտան եւ կհրապարակեն արդյունքները, սակայն առայժմ բժիշկն ասում է, որ ԱՄՆ առաջնորդը լավ վիճակում է, հայտնել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան Պիերը:
«Նախագահի առողջական վիճակը լավ է, նա ակտիվ կենսակերպ է պահպանում, ինձ հետ կիսվել է բժիշկը։ Գնահատական կտան մեկ ամսվա ընթացքում, արդյունքները կհրապարակվեն, ինչպես եւ նախորդ տարի», - ասել է Ժան Պիերը ճեպազրույցի ժամանակ։