Կրեմլը հասկանում և հարգում է Թուրքիայի վճռականությունը՝ ապահովելու սեփական անվտանգությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սիրիայում քրդերի դեմ Անկարայի հատուկ գործողությունը: Այս մասին տեղեկացնում է Московский Комсомолец պարբերականը:
«Դա նրա օրինական իրավունքն է»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Կրեմլի խոսնակը նաև բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը։ Նրա խոսքով՝ դա կարող է ավելի բարդացնել անվտանգության հետ կապված իրավիճակը։
Միևնույն ժամանակ Կրեմլը չի համաձայնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերի հետ, թե Ռուսաստանը չի կատարել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարելու իր պարտավորությունները։
«Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ՝ Սիրիայում իրադրության առնչությամբ և այն հարցի շուրջ, թե ում պարտավորությունները չեն կատարվել», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ այս տարաձայնությունները բազմիցս քննարկվել են երկու նախագահների կողմից