Խերսոնի օկուպացիայի ժամանակ ռուսները զոհված զինվորների մարմինները տեղափոխել են տեղի աղբավայր, որից հետո այրել են։ Ինչպես գրում է The Guardian-ը, տեղի բնակիչները լրագրողներին պատմել են, որ բազմիցս տեսել են, թե ինչպես են ռուսները աղբավայր տանում սեւ տոպրակներ, որոնք հետո այրվել են։ Նշվում է, որ աղբավայրի մուտքի մոտ անցակետ է տեղադրվել, և տեղի բնակիչներին թույլ չեն տվել մուտք գործել այդ տարածք։
Տեղացիները կարծում են, որ հենց այնտեղ են բերվել զավթիչների դիակները նրանց դիրքերի վրա հարձակումներից և ամառվա ընթացքում ծանր մարտերից հետո։ «Ամեն անգամ, երբ մեր բանակը խփում էր այնտեղ գտնվող ռուսներին, նրանք դիակները տանում էին աղբավայր և այրում»,- պատմում է Խերսոնի բնակչուհի Իրինան։
Այն վայրում, որտեղ այրվել են ռուսաստանցիների մարմինները, լրագրողները հայտնաբերել են սաղավարտներ և զինվորական համազգեստ։