00:00:00

ԱՄՆ-ը և դաշնակիցները սկսել են հիասթափվել Ուկրաինայից․ National Interest

19:35, 21 նոյեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները վերանայում են իրենց վերաբերմունքն Ուկրաինայի նկատմամբ Լեհաստանում հրթիռի արձակման վերաբերյալ Կիևի արձագանքից հետո, գրում է National Interest-ը։

 

Նշվում է, որ Վաշինգտոնին հիասթափեցրել են Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները, ով կատարվածի համար մեղադրել է Ռուսաստանին, թեպետ ԱՄՆ-ը ընդունել է, որ հրթիռն ուկրաինական է։

«Հրթիռի արձակման հետ կապված Կիևի համառ պահվածքը հիասթափություն և վրդովմունք է առաջացրել ոչ միայն ամերիկացի պահպանողականների, այլև Սպիտակ տան և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների շրջանում»,- ասվում է հոդվածում։

Ի թիվս այլ կետերի, հոդվածում ընդգծվում է, որ քաղաքական գործիչներն ու պահպանողական հայացքներով ակտիվիստները վաղուց թերահավատորեն են վերաբերվում Ուկրաինայի նկատմամբ Բայդենի քաղաքականությանը, իսկ Լեհաստանում տեղի ունեցած ողբերգությունը միայն կրակի վրա յուղ է լցրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր