00:00:00

Թուրքիան վերսկսել է հարվածները Սիրիային՝ ի պատասխան թուրքական քաղաքների գնդակոծությունների

15:47, 21 նոյեմբեր 2022 Աշխարհ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները երկուշաբթի օրը վերսկսել են հարձակումները Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների քրդական կազմավորումների դիրքերի վրա։

Ինչպես հաղորդում է CNN Türk հեռուստաալիքը, օդային հարվածներ են հասցվում Քոբանիի շրջանում՝ ի պատասխան Օնջուպինար և Քարկամիշ քաղաքների գնդակոծությունների։

Սահմանային Օնջուփինարը կիրակի օրը գնդակոծության է ենթարկվել, ինչի հետեւանքով վիրավորվել են Թուրքիայի անվտանգության երեք աշխատակիցներ։ Երկուշաբթի օրը առնվազն հինգ հրթիռ է պայթել Կարկամիշ քաղաքում, արկերն ընկել են լիցեյի և բնակելի շենքերի վրա։ Մահացել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Թուրքական լրատվամիջոցները թուրքական քաղաքների գնդակոծման համար մեղադրում են հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի անդամներին, ինչը կարող է լինել կիրակի օրը Սիրիայում և Իրաքում Թուրքիայի նոր օդային գործողության պատասխանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր