00:00:00

Բեռլինում ադրբեջանցիները հшրձшկվել են իրենց հայրենակից ընդդիմադիր բլոգերի վրա

15:32, 21 նոյեմբեր 2022 Աշխարհ

Մեկ ժամ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Օրխան Աղաևը Բեռլինում իր բնակարանի դիմաց հարձակման է ենթարկվել երեք իր հայրենակիցների կողմից։ Օրխան Աղաևը պատմել է, որ 2 հոգի հարձակվել են իր վրա, 1-ը հետևել է կողքից, թե ինչպես են իրեն ծեծում։ Հարձակվողները նրան ոչինչ չեն ասել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին և տարածել տեսանյութ։

«Օրհանի կինը տեսախցիկով ֆիքսել է դեպքը։ Ագեևը նախկինում ենթարկվել է հարձակման և ծեծի։ Ադրբեջանում նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ հրահրելու, հեղաշրջման փորձի եւ այլ ծանր մեղադրանքներով։ Բլոգերն այժմ հիվանդանոցում է»,- հավելել է Մուխթարլին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր