00:00:00

Չինաստանի դեսպանը վերահաստատեց իր պատրաստակամությունը` աջակցել հայ ժողովրդին. Թովմասյան

12:00, 21 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը ունեցա շատ կարևոր հանդիպում Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուն Ֆանի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
 
«Դեսպանին տրամադրեցի փաստահեն տեղեկություն Ադրբեջանի` 2022 թվականի սեպտեմբերի ռազմական ագրեսիայի հետևանքով իմ ծննդավայր Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերում տեղի բնակիչների կորուստների վերաբերյալ։
 
Դեսպանը, անդրադառնալով Հայաստանի և Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Չինաստանի տրամադրած օժանդակությանը, վերահաստատեց իր պատրաստակամությունը` աջակցել հայ ժողովրդին։
 
Քննարկեցինք նաև փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր և շեշտադրեցինք, որ մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև առկա հարաբերություններն ամուր հիմք են` համագործակցության զարգացման և նոր ծրագրերի իրականացման համար», - գրել է պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր