00:00:00

Մոսկվայում ծաղկի պահեստում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի

06:26, 21 նոյեմբեր 2022 Աշխարհ

Մոսկվայի Կոմսոմոլսկայա հրապարակում ծաղկի պահեստում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։

Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհի և մեկ վիրավորի մասին։

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, հրդեհ է բռնկվել աղյուսից պատրաստված երկհարկանի պահեստում, որի մակերեսը կազմում է 2,5 հազար քմ:

Հրդեհը մարվել է ինը ժամ անց։ ՌԴ ՔԿ-ն դեպքի առնչությամբ գործ է հարուցել: Ըստ քննիչների՝ հրդեհը տեղի է ունեցել, ի թիվս այլ բաների, հրդեհային անվտանգության կանոնների խախտման պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր